Շենգավիթում օրեր շարունակ ջրախողովակի վերանորոգման հարցով մինչև ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ու քաղաքապետ Տիգրան Ավինյանը չխառնվեցին, բնակիչների արդարացի բողոքը տեղ չհասավ. կանխվեց օրեր շարունակ խմելու ջրի կորուստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մայիսի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հարյուրավոր բնակիչների խնդրանքն էր փոխանցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի Մ. Մեսրոպյանն ու Տ․ Ավինյանը միջնորդեն, որ «Վեոլիա ջուր»-ը 4 օր շարունակ փողոցում վթարված ջրագծի խողովակը վերանորոգի, որ ջուրը նախ չկորչի, ապա անհարմարություններ չստեղծի բնակիչների համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մ․ Մեսրոպյանի, Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի և «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուների համագործակցության շնորհիվ առավոտյան ժամը 10։00-ից «Վեոլիա ջուր» ընկերության Շենգավիթի տեղամասի աշխատակիցները հատուկ տեխնիկայով ժամանել են նշված հասցե ու արդեն սկսել են աշխատանքները։ Ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ տեղում աշխատող «Վեոլիա ջրի» աշխատակիցներն ասում էին, որ մի քանի ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, վթարը կվերացնեն և բնակիչների ջրամատակարարումը կվերականգնվի։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչները չէին կարողանում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից և «Վեոլիա ջուր»-ից ստանալ հստակ պատասխան, թե ինչն էր պատճառը, որ խմելու ջուրը 4 օր ջրի խողովակի վնասման պատճառով դուրս էր թափվում, և ո՛չ թաղապետարանից, ո՛չ «Վեոլիա ջուր»-ից չէին փորձում դրա դեմն առնել։
Մայիսի 20-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները վրդովված իրենց խոսքն էին ուղղել Շենգավիթի թաղապետարանին ու «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով․ «Էս ո՞ր դարն է, որ տոննաներով խմելու ջուրը գնա-կորի, ու տեխնիկայի զարգացման դարում չկարողանան դրա դեմն առնել։
Ասում են՝ ուղղություն ենք վերցրել դեպի Եվրոպա։ Եթե այս տեսակ փնթի ու անպատասխանատու պաշտոնյաներ լինեին Եվրոպայում, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացնեին, կպարտավորեցնեին վթարը կարճ ժամկետում վերացնել, իսկ հետո կպահանջեին, որպեսզի զբաղեցրած պաշտոնից ազատվեն։
Իսկ մեզ մոտ 4 օր է այս վիճակն է․ ջուրը լցվում է մարդկանց տներ ու բակեր, իսկ «Վեոլիա ջուր»-ից պատասխանում են, թե մենք մեր անելիքն արել ենք։
Ստացվում է՝ «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել»։ Հիմա չգիտենք՝ ո՞ր կառույցին դիմենք։ Բոլորը զբաղված են քարոզարշավով, հեչ էլ վեջները չէ, թե ջուրը գնում-կորչում է։ Երևի դիմենք Տիգրան Ավինյանին, մի հատ գա էստեղ քարոզարշավ անի, բայց իր հետ կարթ բերի, որ էս էքա ջրի մեջ ձուկ բռնի, ու գուցե ձուկն էլ ոսկե ձկնիկ լինի, խնդրենք ձկնիկից՝ էս հարցը լուծի»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի