211652_close_icon
views-count1112 դիտում article-date 16:19 06-01-2023

Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախում հրաձգային զենքից կրակահերթ է արձակել տրակտորի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 6-ին ժամը 13:35-ին Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր