211652_close_icon
views-count1134 դիտում article-date 17:51 09-01-2023

Արմեն Սարգսյանն ուզում է կենսաթոշակի ողջ գումարը փոխանցել «Հայաստան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար ծրագրերի

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է իր հատուկ կենսաթոշակի ամբողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին նշված է Հանրապետության 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ծանրագույն իրավիճակը, կարևորելով Արցախի մեր հայրենակիցներին սատարելու յուրաքանչյուրիս ջանքերը՝ Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով սահմանված իր հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը՝ շուրջ 10 միլիոն դրամ, ցանկանում է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի։

Այս մասին նա նամակով տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր