211652_close_icon
views-count719 դիտում article-date 21:15 18-01-2023

Արարատ Միրզոյանը Չավուշօղլուից կրկին հրավեր է ստացել. ՀՀ ԱԳ նախարարը, ըստ ամենայնի, կմեկնի Թուրքիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր է ստացել՝ կրկին մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Այս մասին Ա. Միրզոյանն ասաց այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- նշել է ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր