211652_close_icon
views-count1210 դիտում article-date 21:35 14-02-2023

Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. կկայանա Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր