211652_close_icon
views-count922 դիտում article-date 17:13 02-03-2023

Արևմուտքն ԱՄԷ-ին կոչ է արել Ռուսաստանին ռազմական նպատակներով պիտանի ապրանքներ չմատակարարել. FT

Արեւմուտքն ԱՄԷ-ին կոչ է արել Ռուսաստանին ռազմական նպատակներով պիտանի ապրանքներ չմատակարարել, ինչպես նաեւ դադարեցնել էլեկտրոնիկայի արտահանումը, որը, իբր, կարող է օգտագործվել ռազմական նպատակներով, հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«ԱՄՆ կառավարությունը մտահոգված է, որ ԱՄԷ-ն դառնում է այնպիսի ապրանքների մատակարարման կենտրոն, ինչպիսիք են էլեկտրոնիկան, որոնք կարող են վերաօգտագործվել ռուսական ռազմական գործողություններին օգնելու համար»,-ասվում է թերթի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են թերթի աղբյուրները, հատուկ մտահոգություն է առաջացնում «վերաարտահանումը», որի դեպքում ապրանքներն ուղարկվում են այդ երկրի տարածքով՝ սահմանափակումները շրջանցելու համար։

Պարբերականի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին ԱՄԷ են այցելել ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: Նրանք մտահոգություն են հայտնել, որ Էմիրությունները, իբր, կարող են տնտեսական հանգույց դառնալ որոշ տեսակի ապրանքների, այդ թվում՝ էլեկտրոնիկայի, Ռուսաստան ուղարկելու համար։

Նմանատիպ նյութեր