211652_close_icon
views-count1201 դիտում article-date 22:25 07-03-2023

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծ լուրեր է տարածում․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր