211652_close_icon
views-count1198 դիտում article-date 23:15 04-04-2023

ՔՊ նիստին Ալեն Սիմոնյանին առնչվող հարց չի քննարկվել. մամուլի խոսնակ

Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ազատության»-ը հայտնել է, որ նիստին Ալեն Սիմոնյանի արարքը կամ դրա զարգացումները չեն քննարկվել։

«Ազատության» համապատասխան հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է Երևանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի արարքը կամ դրան հաջորդած զարգացումները, խոսնակը բացասական է արձագանքել։

Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ կուսակցության վարչության նիստում ԱԺ նախագահին առնչվող հարցն է քննարկվելու։

Նմանատիպ նյութեր