«Օրենքով գողերի» դատավարությունը՝ նոր ձեռքերում․ 8 ամբաստանյալից կալանավորված մնացին 3-ը․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 7-8 ամիս է՝ ընթանում է «օրենքով գողերի» դատավարությունը։
Այս գործը կարելի է ասել տեղից չի շարժվում․ այդ ամիսների ընթացքում անընդմեջ քննարկվել է ամբաստանյալների խափանման միջոցի հարցը։ Փոխվել է 3 դատավոր, այսօր այն անցել է չորրորդին՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։
Դատարանն այսօր 4,5 ժամ տևած նիստի ընթացքում որոշել է երկու «օրենքով գողերի»՝ գլխավոր մեղադրյալ Սուրեն Ավետիսյանի, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, և Արտյոմ Ղազարյանի՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկիի»՝ օրենքով գող «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդու կալանքը երկարացնել երկու ամսով։ Չնայած որ նրա պաշտպանը միջնորդել էր կիրառել տնային կալանք՝ 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ կամ այլընտրանքային խափանման միջոցի այլ տեսակներ։
Այսօր քննարկվել է նաև մյուս ամբաստանյալների խափանման միջոցի հարցը․ դատարանը մեկ ամսով երկարացրել է Կարեն Վարոսյանի՝ «Աֆիշի Կարենի» կալանքի ժամկետը, մնացածինը թողել է անփոփոխ։
Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 8 ամբաստանյալներ, այդ թվում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանն ու ու նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը, որոնք 50 և 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել։ Ամբաստանյալներից են Էդմոն Գրիգորյանը, Ցոլակ Գևորգյանը՝ «Տեքստիլի Ցոլոն» և Վահան Տեր-Պողոսյանը»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։