211652_close_icon
views-count997 դիտում article-date 11:11 11-05-2023

Ադրբեջանը կրակելով փորձում է բանակցային գործընթացում իր պայմանները թելադրել հայկական կողմին. Մարուքյան

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցեց հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր