211652_close_icon
views-count1096 դիտում article-date 15:36 14-05-2023

ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել  Новая Газета-ին, որում ի թիվս այլնի անդրադարձել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններին՝ չժխտելով, որ կազմակերպությունից դուրս գալու քննարկումներ եղել են:

«ՀԱՊԿ-ից ակնկալում էինք , որ այն կգործի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքում Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չգործեց», - ասել է ԱԽ քարտուղարը։

Լրագրողի ճշտող հարցին առ այն, թե արդյոք խոսք է եղել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Արմեն Գրիգորյանը պատասխանել է.«Ճիշտն ասած, այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է»։

Նմանատիպ նյութեր