211652_close_icon
views-count757 դիտում article-date 12:20 15-05-2023

Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մեկնարկում է այցը ՌԴ, Ուկրաինա և եվրոպական երկրներ

Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ից մեկնարկում է այցը ՌԴ, Ուկրաինա և Եվրոպայի երկրներ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը: Գրում է Interfax գործակալությունը:

«Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ից կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման շուրջ բանակցությունների համար»,- հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Վան Վենբինը։

Մարտին Չինաստանը ներկայացրել էր ուկրաինական կարգավորման՝ 12 կետից բաղկացած իր պլանը։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների հիման վրա և բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները հաշվի առնելով։

Նմանատիպ նյութեր