211652_close_icon
views-count1282 դիտում article-date 16:49 06-06-2023

Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան

Ո՞րն է եկեղեցու հիմնական գործը. այն, որ ասենք, օրինակ, մեր տղաները զոհվում են, մենք հուղարկավորում ենք, դա՞ է մեր հիմնական գործը, ու չխոսե՞նք դրա պատճառների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է այս պահին եկեղեցին իր հիմնական գործին զուգահեռ սկսել նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել:

«Ես ուզում եմ շատ հստակ արձանագրել. Եկեղեցին ոչ միայն քաղաքականությամբ չի զբաղվում, այլեւ հակառակը, մտահոգված է եղած իրավիճակով: Մեր կենսագրությունն է հարցը, մեր պատմությունն է հարցը, ընդհանրապես մեր գոյությունն է հարցը, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը: Որտե՞ղ է դրա քաղաքականությունը: Սա ուղղակի դաշտ նետված, մոլորեցնող հայտարարություն ասեմ, գաղափար ասեմ, ուղղություն ասեմ, կամ վարկաբեկման գործընթաց ասեմ, այդ բոլորն է: Եկեղեցու համար դա քաղաքականություն չէ:

Այսօր ամբողջ ազգն է վարակված այս քաոտիկ վիճակով, եթե դուք կուզեք դա կոչել քաղաքականություն: Ասել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, դա քաղաքականությո՞ւն է: Բա այնտեղ մեր ժողովուրդը, մեր ժառանգությունը չէ՞, մեր պայքարը, մեր արյունը չէ՞: Երբ ասում ենք, որ մեր սահմանները այսպիսի վատ, այլանդակ վիճակում են, դա քաղաքականությո՞ւն է: Հետեւաբար, դա շատ մերկապարանոց հայտարարություն է»,-ասաց Գալստանյանը:

Նա բնական համարեց, որ որոշակի վախ կա, որ եկեղեցին կարող է ընդհանրապես այս իրավիճակում գործընթացներ ստանձնել, որովհետեւ հասել է մեր գոյության ծայրին. «Եկեղեցին խոսում է բարոյականության մասին, կենսագրության, գոյության սպառնալիքների մասին, ի՞նչ քաղաքականություն»:

Մարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր