211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:08 08-06-2023

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լոնդոնի քաղաքապետի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միացյալ Թագավորության խորհրդարանում կարճատև հանդիպում է ունեցել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։ Ալեն Սիմոնյանն այս մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։

«Բրիտանական խորհրդարանում կարճատև հանդիպում ունեցա Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։ Լոնդոնը մեգապոլիս է, և հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև»,- գրել է Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր