211652_close_icon
views-count1153 դիտում article-date 18:30 17-07-2026

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգում:

Պատվիրակության կազմում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Կիմ Հարությունյանը և Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը:

Այցի շրջանակում Արմեն Գևորգյանը հանդիպել է ՉԺՀ Հունան նահանգի փոխնահանգապետ, Հանրային անվտանգության վարչության պետ Վան Իոուին:

Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նմանատիպ նյութեր