211652_close_icon
views-count1246 դիտում article-date 16:13 09-06-2023

Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման, ազատ արձակվեց դահլիճից

Դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանին՝ մեկ տարի փորձաշրջանով։

Դատարանը նաև Հակոբյանին դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրեց։

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով քննությունն այսօր ընթանում էր փակ դռների հետևում, թե ինչու, հստակ չէ։

Հակոբյանի փաստաբանները նիստի մեկնարկին տեղեկացրին, որ նա որոշել է հրաժարվել իրենց ծառայություններից՝ պարզաբանելով՝ իրենց պաշտպանական մարտավարության հարցում տարաձայնություններ կան։

Նմանատիպ նյութեր