211652_close_icon
views-count1423 դիտում article-date 18:34 08-08-2023

Կաթողիկոսը Անդրանիկ Թևանյանի հետ քննարկել է Հայաստանի եւ Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգող տիար Անդրանիկ Թեւանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած հիմնախնդիրներին եւ անվտանգային մարտահրավերներին, կարեւորվեց դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։ Խոսվեց նաեւ առկա իրավիճակում Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր հայրենիքին եւ ժողովրդին։

Նմանատիպ նյութեր