Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարց, մենք էլ 8 գյուղի խնդիր ունենք․ ՀՀ վարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ 8 գյուղերի մասին հարցին, որոնք պահանջում է Ադրբեջանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքանո՞վ է Ադրբեջանի այդ պահանջը տեղավորվում այս բանակցային տրամաբանության մեջ, ՀՀ վարչապետը պատասխանեց․
«Հիմա տեսեք, Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես: Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռևս 2021 թվականին և ասել, որ եկեք հիմք վերցնենք, որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը և այդ քարտեզի սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք»։