211652_close_icon
views-count1384 դիտում article-date 17:55 11-11-2023

Հունգարիան ազգային խորհրդակցություն կանցկացնի՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով

Հունգարիայում կայանալիք ազգային խորհրդակցության հարցերից մեկը նվիրված կլինի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցությանը։ Հունգարացիներին կհարցնեն, թե արդյոք նրանք ցանկանում են Կիևին տեսնել համայնքում։

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին ասել է Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Տամաշ Մենցերը, ով պատասխանատու է երկկողմ հարաբերությունների համար։

«Ձեր կարծիքով՝ Ուկրաինայի տեղը Եվրամիությունո՞ւմ է։ Ձեր կարծիքը արտահայտե՛ք ազգային խորհրդակցության ժամանակ, որը շուտով կսկսվի», - ասել է Մենցերն իր տեսաուղերձում։

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այժմ կնշանակի ռազմական գործողությունների տեղափոխում համայնքի տարածք։ Բացի այդ, Մենցերն ընդգծել է, որ Ուկրաինան խախտում է Անդրկարպատիայում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքները, և եթե Կիևն անդամագրվի ԵՄ-ին, ապա նրան պետք է հատկացնի եվրոպական ռեսուրսների զգալի մասը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր ազգային խորհրդակցության մեկնարկի մասին, որի ընթացքում կպարզվի երկրի բնակչության կարծիքը Ուկրաինային աջակցելու, ԵՄ-ին նրա անդամակցության, նրան զենք ուղարկելու, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր