211652_close_icon
views-count2065 դիտում article-date 13:59 01-01-2025

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է արել Ամանորի կապակցությամբ։

«Սիրելի սիրելիներ, հեռու մոտիկ հարազատներ, ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, շնորհակալ եմ Ձեզանից ստացվող շնորհավորանքների ու մաղթանքների համար։ Դրանք հազարապատկած վերադարձնում եմ յուրաքանչյուրիդ։

2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի։ Դրա համար պետք է շատ աշխատենք ու շատ սովորենք, շատ սովորենք և շատ աշխատենք։ Հաջողության բանալին սրանում է։

Հաջողությունն իրականում շատ հասանելի է, շատ մոտ, պետք է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն։

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի,

2025 թվականը՝ կրթվելու տարի»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր