211652_close_icon
views-count2023 դիտում article-date 10:25 02-02-2025

Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնությունը գրում է․

«Վերջապես ինչու՞ կեղծիքով լի այսքան ակնհայտ թշնամական վտանգին Հայաստանի կողմից դիմակայություն չի ցուցաբերվում։
Բանն այն է, որ Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ։ Փաշիզմը սոցիալ-քաղաքական կործանարար համակարգ է, որը զուրկ է գաղափարախոսական հենքից, կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ լիբերալիզմի, ո՛չ առավել ևս նացիոնալիզմի հետ։ Միավորող գաղափարը հարատև, ամեն գնով երաշխավորված իշխանությունն է, որը հնարավորություն է տալիս կուտակել հարստություն և վայելել։
Եվ հանուն դրա վաճառել հայրենիք, հայերին, մեր ապագան։

Արժեքաբանական առումով փաշիզմը մերժում է քրիստոնեական բարոյականությունը և փոխարենը մարդկանց մեջ քարոզում, արմատավորում մահացու մեղքեր՝ ծուլություն, նախանձ, բարկություն, ագահություն, որկրամոլություն, բղջախոհություն․․․ Կյանքի իմաստը դիտարկվում է այսրոպեական հաճույքի տեսանկյունից, որին ստորադասվում են բոլոր առաքինություններն ու բարի գործերը»։
 

Նմանատիպ նյութեր