211652_close_icon
views-count3997 դիտում article-date 19:46 04-04-2025

Հայտնի են ՆԳՆ արագ շախմատի առաջնության 2025 թվականի հաղթողները

Մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվեց ՆԳ նախարարության արագ շախմատի 2025 թվականի առաջնությունը, որն այս տարի էլ անցավ համառ պայքարում: Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավեց Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի, երկրորդը` Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության թիմը: Հաղթողի կոչումը նվաճեց Ոստիկանության զորքերի հավաքականը:

Անհատական պայքարում երրորդ տեղը գրավեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայող Երվանդ Ադոնցը, երկրորդը` Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի աշխատակից Միքայել Գրիգորյանն էր, իսկ 1-ին տեղը գրավեց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակից Հովհաննես Մաթևոսյանը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևները հանձնեց Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր