211652_close_icon
views-count2974 դիտում article-date 18:18 05-05-2025

Մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս, ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը։

Նա 89 տարեկան էր։

Ռադիկ Մարտիրոսյանը 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչը, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտորը։ 2006 թվականից իր ստեղծած ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն էր։

2006-2021 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ նախագահը։

Ռադիկ Մարտիրոսյանը հեղինակել է 200-ից ավելի գիտական աշխատանքներ, նրա մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք լազերային աղբյուրների ռադիոճառագայթումը։ Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում։

 

Նմանատիպ նյութեր