Աբովյան համայնքի մարզիկների հաղթական մրցելույթները միջազգային հարթակներում շարունակվում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աբովյան համայնքի մարզիկների հաղթական մրցելույթները միջազգային հարթակներում շարունակվում են:
Օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մարզիկ Սարգիս Ստամբոլցյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հաղթանակի առիթով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է մարզիկին, մարզիչ Կորյուն Խաչատրյանին և կենտրոնի տնօրեն Գոռ Ղալեչյանին, շնորհավորել ներկաներին հաղթանակի և մեր համայնքը պատվով ներկայացնելու առիթով:
Հանդիպմանը ներկաները պատմել են մանրամասներ առաջնությունից, խոսել սպասվող մրցաշարերի մասին, որոնց թվում հոկտեմբերին կայանալիք ուժային եռամարտի աշխարհի առաջնությունն է. կարևորելով համայնքում բոլոր մարզաձևերի զարգացումը՝ համայնքի ղեկավարը նշել է, որ պատրաստ է աջակցելու մեր մարզիկներին միջազգային մրցաշարերին մասնակցության հարցում: