211652_close_icon
views-count793 դիտում article-date 13:45 09-09-2025

Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահի հետ (տեսանյութ)

Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ պարոն Ռոյ Բեյքերը։ Հանդիպումը կարևոր հարթակ էր միջազգային կապերի խորացման, մարզական համագործակցության զարգացման և մեր մարզիկների հաջողությունների արժևորման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Քիքբոքսինգը Հայաստանում ունի մեծ զարգացման ներուժ, և վստահ ենք՝ այն առաջիկայում կմտնի նոր որակական փուլ։

Հայտնել եմ իմ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման գործընթացին։

Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա»,- գրել է Ծառուկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր