211652_close_icon
views-count1720 դիտում article-date 20:25 09-09-2025

Արամայիս Հայրապետյան. «Վարդան Ղուկասյանին քրեական հետապնդում են հարուցում պատմամշակութային շինությունն, ըստ էության, փրկելու համար»․aravot.am

ՀԿԴ-ում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց քրեական գործով հերթական դատական նիստը:

Հետազոտվեցին արտավարույթային փաստաթղթերը, մասնավորապես,  օտարված գույքի կադաստրային գործերը:

Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամայիս Հայրապետյանը Aravot.am-ին ասաց. «Ի՞նչ կարեւոր փաստաթղթեր այսօր ապացուցվեցին:

Նախ, Աբովյան-262 հասցեի գույքը, որը դատախազությունը ներկայացնում է, որ պատմամշակութային արժեք է: Եվ դա այդպես էլ կա: Դատախազությունը նաեւ նշում է, որ դա օտարելու իրավունք չի ունեցել համայնքապետը, բայց օտարվել է եւ այդ պատճառով քրեական հետապնդում են իրականացնում: Կադաստրային գործում պարզվեց, որ կա ավագանու որոշում, որտեղ հստակ նշված է, որ դա հանդիսանում է պատմամշակութային շինություն եւ ավագանին որոշել է այն օտարել:

Վարդան Ղուկասյանը դա չի որոշել:

Որոշումը կայացրել է ավագանին, ընդորում, նշելով պատճառները: Քանի որ երկրաշարժից հետո այն էապես վնասված է եղել եւ ոչ պետությունը, ոչ համայնքն են կարողացել շինությունը փրկել, ուստի համայնքը որոշում է կայացրել այն աճուրդով վաճառել:

Ընդորում, աճուրդային հանձնաժողովում կրկին Վարդան Ղուկասյանը չի եղել: Վարդան Ղուկասյանը որպես համայնքի ղեկավար իրավունք չուներ չկատարելու ավագանու որոշումը: Շենքը օտարվել է ավագանու որոշմամբ, ինչը պարտադիր է բոլորի, այդ թվում՝ նաեւ Վարդան Ղուկասյանի համար»:

Նմանատիպ նյութեր