211652_close_icon
views-count9523 դիտում article-date 22:29 11-11-2025

Թուրքիայի ավտոարտադրությունը ռեկորդ է սահմանել․ արտահանումը աճել է 11.6%-ով

Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը 2025-ի առաջին 10 ամսում իրականացրել է 34 մլրդ դոլարի արտահանում, ինչը երկրի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է այդ ժամանակահատվածի համար։

Արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 11.6%-ով, իսկ ավտոարդյունաբերության բաժինը կազմել է ընդհանուր արտահանման 17.5%-ը։

Արտահանման հիմնական ուղղություններն են՝

– Գերմանիա – 5.6 մլրդ դոլար
– Ֆրանսիա – 3.9 մլրդ դոլար
– Միացյալ Թագավորություն – 3.4 մլրդ դոլար
– Իսպանիա – 2.9 մլրդ դոլար
– Իտալիա – 2.7 մլրդ դոլար

Քաղաքների մեջ առաջատարն է Քոջաելին՝ 10.1 մլրդ դոլար արտահանմամբ, այնուհետև՝ Բուրսա, Ստամբուլ, Սաքարյա և Անկարա քաղաքները։

Մասնագետների գնահատմամբ՝ էլեկտրական մեքենաների արտադրության և կանաչ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ Թուրքիան կարող է 2026-ին հասնել 40 մլրդ դոլարի արտահանման շեմին, պահպանելով իր դիրքը որպես երկրի տնտեսության գլխավոր շարժիչ ուժ։
 

Նմանատիպ նյութեր