211652_close_icon
views-count1339 դիտում article-date 19:05 12-12-2025

Լուկաշենկոն հանդիպել է Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնացի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչներին՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի գրասնեյակը։
Նախագահ Լուկաշենկոն շնորհավորել է Քոուլին Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց նշանակվելու կապակցությամբ։

«Ջոն, շնորհավորում եմ Ձեզ նոր նշանակման կապակցությամբ։ Դուք այժմ մեր բարձրագույն պաշտոնյան եք Բելառուսի հարցերով։ Փոխանցեք Թրամփին, որ մենք պետք է ինչ-որ բան անենք այս առնչությամբ։ Եվ մենք կանենք դա։ Մենք շատ հարցեր ունենք։ Աշխարհը շատ արագ է փոխվում, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք մենք Ձեզ հետ պետք է քննարկենք։ Եվ, գուցե, նույնիսկ լուծենք որոշ հարցեր», – նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա դրական է գնահատել իր ամերիկացի գործընկերոջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։

Հանդիպման մնացած հատվածն անցել է փակ դռների ետևում։

Նմանատիպ նյութեր