211652_close_icon
views-count2338 դիտում article-date 18:34 01-01-2026

Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներին

Տոնական օրերը լի են շտապողականությամբ ու ամեն ինչ հասցնելու ցանկությամբ։ Սակայն հենց այդ վազքի ժամանակ է, որ հաճախ անտեսում ենք ամենակարևորը՝ անվտանգությունը։
 
Շտապելն արդարացում չէ օրինազանցության համար․ փողոցը չթույլատրված հատվածով անցնելը կամ արագության գերազանցումը վտանգում են ոչ միայն մեր, այլև մեր հարազատների կյանքը։
 
Ցանկացած սխալ քայլը կամ փոքր անուշադրությունը կարող են խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք։

Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ հորդորելով վարորդներին զգոնություն պահպանել։

Նմանատիպ նյութեր