Հայտնի են «Գրեմմի-2026»-ի հաղթողները․ elstyle.am
Elstyle.am-ը գրում է․ Լոս Անջելեսում փետրվարի 1-ի երեկոյան անցկացվեց երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր «Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը։
BBC-ն հաղորդում է, որ այս տարի միջոցառումն ավելի քաղաքականացված էր, քան երբևէ. շատ հաղթողներ և հյուրեր դժգոհություն են հայտնել ամերիկյան ներգաղթային ոստիկանությունից (ICE), որոնց գործողությունների հետևանքով վերջին շաբաթներին Մինեսոտայում 2 ցուցարար է սպանվել։
Մրցանակակիրների թվում էին ռեփեր Քենդրիկ Լամարը, որը հաղթեց հինգ անվանակարգում, ինչպես նաև երգչուհիներ Բիլլի Այլիշը և Լեդի Գագան։
Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին հաղթող է ճանաչվել ամենահեղինակավոր՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Նա «Գրեմմի»-ի է արժանացել «Debi Tirar Mas Fotos» ալբոմի համար, որը լատինաամերիկյան հայտնի ռեգետոն ոճում է։ Սա «Գրեմմի»-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմը արժանանում է գլխավոր մրցանակին։
Հաջորդ շաբաթ Բեդ Բաննին կլինի Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր համերգներից մեկի՝ Սուպերբոուլի ընդմիջման շոուի գլխավոր կատարողը։
«Նախքան Աստծուն շնորհակալություն հայտնելը, ես կասեմ՝ թող կորչի ICE-ը», - ասել է երաժիշտը մրցանակը ստանալիս։
Արարողության բազմաթիվ մասնակիցներ կրել են նշաններ, որոնց վրա գրված է եղել «Կորչի ICE»-ը։
Երգչուհի Բիլլի Այլիշը, որը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն երգ» անվանակարգում «Wildflower» երգի համար, նույնպես կոչ է արել բողոք հայտնել և պայքարել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում