«Դատարանը հստակ արձանագրել է, որ Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ է, քանի որ կայացվել է ուժի սպառնալիքի տակ»․ Ռոման Երիցյան․ aravot.am
Արցախը լուծարելու մասին հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչինչ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը, գրում է aravot.am-ը։
Դատարանն այսօր մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ «Այո, հայցը մերժվել է, բայց ասել, որ Արցախի Հանրապետության նախագահը պարտություն է կրել այս գործով, ճիշտ չէ, որովհետեւ հակառակը՝ Արցախի նախագահը հասել է նրան, ինչը փաստացի ցանկացել է։ Այսինքն՝ մենք հասել ենք նրան, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչինչ»,- նշեց Երիցյանը։
«Ի՞նչ է արձանագրել դատարանը․ ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որեւէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որեւէ իրավական ուժով ճշտված լինել չի կարող եւ առ ոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից։ Առաջին կարեւոր հանգամանքը, որ դատարանն արձանագրել է, այն է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրմամբ կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա՝ դատարանը հստակ արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ոչ ամբողջական են։ Եվ դատարանը նշել է, որ հայցվորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ։ Այսինքն՝ դատարանը ԿԳՄՍ նախարարության ուշադրությունն է հրավիրել այս հանգամանքների վրա եւ առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ, որովհետեւ, ըստ փաստաբանի, դատարանը հստակ արձանագրում է, որ տեղեկություններն ամբողջովին չեն արտացոլված պատմության դասագրքում։
«Երրորդ, մենք ունենք դատական ակտ, որով հաստատվում է, որ Արցախի նախագահի կողմից կայացված այսպես ասած Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ է։ Սա դատարանը հստակ արձանագրել է, որ նման հրամանագիրն առ ոչինչ է։ Հասե՞լ ենք արդարության, թե՞ ոչ, հարցին կարող ենք պատասխանել, որ մենք որոշակիորեն արդարության հասել ենք, որովհետեւ դատարանը նախ արձանագրում է դասագրքում տեղ գտած տեղեկությունների՝ իրականությանը ոչ լրիվ համապատասխանելու հանգամանքը, հստակ նշում է կատարում, որ այդ տեղեկությունները պետք է համալրվեն։ Երկրորդ, դատարանն արձանագրում է, որ նման հրամանագիրն առ ոչինչ է՝ թե ներպետական, թե միջազգային իրավական ակտերով՝ նշելով, որ այն կայացվել է ուժի կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ»,- ասաց Երիցյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում