Աշխարհի օրենքն է՝ մի տեղ մահ, մի տեղ ծնունդ, որ երբեմն հանդիպում են իրար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այն, որ աշխարհում կյանքը կանգ չի առնում, դա փաստ է ու ինչպես ասում են մեր մեծերը, կյանքը շարունակվում է։ Մի տեղ մահ, մի տեղ ծնունդ։ Երբեմն մահն ու ծնունդն էլ կարող են իրար կողքով անցնել։
Դրա վառ ապացույցը հունվարի 27-ին Արագածոտնի մարզի ԹալինԲազմաբերդ-Կաքավաձոր ճանապարհին մերկասառույցի պատճառով տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարներն էին, որի հետևանքով կային 10-ից ավելի վիրավորներ, իսկ 1 հոգի ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր։ Եվ այդ վթարի վայրում մինչ աշխատում էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանները, այդ նույն վայրում նույն պահին հարսանեկան արարողություն էր անցնում։ Եվ սա է վկայությունը, որ կյանքը շարունակվում է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին խոշոր ավտովթարներ էին տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել էին տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։
Վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կար մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը։
Բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ էին կատարել և համայնքային ոստիկանների հետ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մի քանի վթարների մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց էր մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև պետք է դեպքի վայրեր։
Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի