211652_close_icon
views-count2221 դիտում article-date 21:45 02-02-2026

Բանակում ծնված գաղափարից՝ հայկական բրենդ. «Հագի»-ի պատմությունը

«Հագի»-ն հայկական հագուստի բրենդ է, որը ստեղծել են երեք ընկերներ։ Ի տարբերություն շատ բիզնեսների՝ այս պատմությունը չի սկսվել գրասենյակում․ այն ծնվել է 2024 թվականին բանակում։

Բրենդի գաղափարի հեղինակը Գոռ Խաչատրյանն է, որը ծառայության ընթացքում ունեցած ազատ ժամանակն օգտագործել է բրենդների մտքեր ստեղծելով։ Վերադառնալուց հետո գաղափարը քննարկել է ընկերների հետ և միանգամից ստացել նրանց հավանությունը։

«Հագի»-ն պարզապես հագուստ չէ, այլ ինքնարտահայտման միջոց։ Բրենդի տեսականին ստեղծվում է հայկական մշակույթի հիման վրա։

Երկրորդ հավաքածուն նվիրված է Մարտիրոս Սարյանին, իսկ հաջորդը՝ Վահան Տերյանին՝ սիրո և երազների պոեզիայով ոգեշնչված։

Բրենդի կազմակերպչական և գովազդային աշխատանքները իրականացնում է Արտյոմ Խաչատրյանը, իսկ արտադրության վերահսկողությամբ, իրացմամբ ու վիզուալ բովանդակությամբ զբաղվում է Արգիշտի Մխիթարյանը։ Երիտասարդները վստահ են՝ բիզնեսում կարևոր է համարձակ լինել ու վստահել միմյանց։

«Հագի»-ի թիմի համար ամենամեծ գնահատականն այն է, երբ փողոցում տեսնում են մարդկանց՝ հագած իրենց ստեղծած հագուստը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր