211652_close_icon
views-count949 դիտում article-date 16:40 03-03-2026

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները և անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման օրակարգին:

ՀՀ փոխվարչապետը և Ֆիլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Նմանատիպ նյութեր