211652_close_icon
views-count3709 դիտում article-date 21:14 03-03-2026

Այսօրվա ընթացքում Իրանից Հայաստան է մուտք գործել 31 ռուսաստանցի

Այսօրվա ընթացքում Իրանից ՀՀ տարածք է մուտք գործել 31 ՌԴ քաղաքացի: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Մուտքն իրականացվում է Նուրդուզ-Ագարակ անցակետով՝ սովորական կարգով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, մուտքն իրականացվում է առանց նախնական ծանուցման, վավեր արտասահմանյան կամ ներքին անձնագրերով:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնում գործում են տեղեկատու հեռախոսահամար (+374 (10) 589 843), ինչպես նաև էլեկտրոնային փոստ՝ [email protected]. Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում կապի համար հասանելի է դեսպանության հետևյալ հեռախոսահամարը՝ +374 (77) 495 001: 

Նմանատիպ նյութեր