211652_close_icon
views-count631 դիտում article-date 22:17 07-05-2026

Ընտրակшշառքը հանցագnրծություն է, որի համար պшտիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. Գլխավոր դատախազ

Բոլոր նրանք, ովքեր կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում, պայմանական դատապարտում կլինի, չհավատաք: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և հավելել, որ ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ պայքարում իրավապահ համակարգը, և, մասնավորապես, Դատախազությունը խիստ է և հետևողական։

«Ցանկացած փորձ՝ խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը, հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը և հիշեցրել, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. այս արարքների համար պայմանական դատապարտում չի կիրառվում: Սա Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն է:

Նմանատիպ նյութեր