211652_close_icon
views-count520 դիտում article-date 21:03 08-05-2026

Հայաստանը Վրաստանից բնական քարի արտահանման հիմնական շուկան է

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից բնական քարի արտահանումը կազմել է 36,6 հազար դոլար՝ 633 տոննայի դիմաց։ Դա ցածր է 2025 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից, որը կազմել էր 52,5 հազար դոլար՝ 757 տոննայի դիմաց։ Տվյալները մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները։

2025 թվականի տվյալներով՝ արտահանման հիմնական շուկան Հայաստանն է, ուր նախորդ տարի իրացվել է 101,7 հազար դոլարի 1925 տոննա արտադրանք։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 72,6 հազար դոլար և 647 տոննա ցուցանիշներով, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 70,4 հազար դոլար և 251 տոննա։ Արտահանման փոքր ծավալներ են իրականացվել նաև դեպի Իտալիա (8,5 հազար դոլար/54 տոննա), Ադրբեջան (2,8 հազար դոլար/23 տոննա) և Հունաստան (8 հազար դոլար/12,5 տոննա)։

Արտահանման աշխարհագրության մեջ նկատվում է որոշակի տեղաշարժ, քանի որ 2024 թվականին վրացական բնական քարի արտահանման հիմնական շուկան Չինաստանն էր, ուր արտահանվել էր 333 հազար դոլարի 2 544 տոննա ապրանք։ Երկրորդ տեղը զբաղեցրել էր Հայաստանը, ուր արտահանվել էր 63 հազար դոլարի 1 407 տոննա կրաքար։ Երրորդ տեղում Իտալիան էր, ուր արտահանվել էր 11 հազար 180 դոլարի 76 տոննա բնական քար։

Նմանատիպ նյութեր