211652_close_icon
views-count1048 դիտում article-date 10:05 09-05-2026

Եռագլուխը Փաշինյանն է, Ալիևը և Էրդողանը. սրա վերջը պետք է տալ. Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 9–ին, Հաղթանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Նրան ուղեկցում են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, գրում է News.am-ը։

Նրանք հերթով ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար ընկածների շիրիմներին։

Երկրորդ նախագահը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Ամենից լավ իրենց հիշատակը պահելը իրենց գործին հավատարիմ լինելն է։ Սա է, որ բացակայում է իշխանավորների մոտ, և սրա վերջը իսկապես, պետք է տալ»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, Քոչարյանն ասաց. «Մենք արդեն ասել ենք, որ եռագլուխը ինքն է, Ալիևը և  Էրդողանը»։

Նմանատիպ նյութեր