211652_close_icon
views-count367 դիտում article-date 10:40 09-05-2026

Հազարավոր հայեր կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ․

Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի եւ խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում եւ դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության:

Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը եւ շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական եւ կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն այլեւս իրողություն է, բայց այն պահանջում է նաեւ խնամք ու ուշադրություն:
Շնորհավորելով Հաղթանակի եւ խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի եւ պատմության համատեքստում:

Փա՛ռք նահատակներին:

Նմանատիպ նյութեր