Արսեն Հարությունյանը հանդես կգա RAF-ում
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հանդես կգա RAF (Real American Freestyle) լիգայում, հաղորդում է ամերիկյան կազմակերպության մամուլի ծառայությունը։
RAF-ը սոցցանցերում ներկայացրել է լիգայի նորեկներին, որոնց թվում է նաև 26-ամյա հայ ըմբիշը։ RAF-ում հանդես է գալիս նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով անցկացրել է 4 գոտեմարտ ու տարել նույնքան հաղթանակ։
Հիշեցնենք, որ ապրիլին Արսեն Հարությունյանը մասնակցել էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը և դարձել էր բրոնզե մեդալակիր։