211652_close_icon
views-count712 դիտում article-date 13:17 10-05-2026

Մնացել է վերջին մի քանի խաղը. Հենրիխ Մխիթարյանը՝ իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր հետագա կարիերայի մասին որոշումը կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Այս մասին նա լրագրողներին ասել է Ա Սերիայի հերթական տուրի խաղից հետո:

«Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ իմ նվաճումների և ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալու համար: Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը և այս տղաների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգել են իմ ֆուտբոլային կյանքը: Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ: Չորեքշաբթի մեծ հանդիպում ունենք, ցանկանում ենք լավ նախապատրաստվել և ևս մեկ տիտղոս նվաճել»,- ասել է Մխիթարյանը։

36-րդ տուրում «Ինտերը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»: Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին:

 

Նմանատիպ նյութեր