211652_close_icon
views-count313 դիտում article-date 14:40 11-05-2026

Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ասիական զարգացման բանկի (ADB) միջև այսօր կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպմանն աջակցող տեխնիկական աջակցության ծրագրի իրականացմանը։
 
Հուշագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն, որը կուղղվի COP17-ի կազմակերպչական և համակարգման կարողությունների զարգացմանը, կենսաբազմազանության ոլորտում գիտելիքահենք հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման խթանմանը։
 
«Այս համագործակցությունը կարևոր քայլ է Հայաստանի՝ COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու ճանապարհին։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ապահովել համաժողովի արդյունավետ անցկացումը, այլև միջազգային հարթակում ներկայացնել Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական քաղաքականությունը և բնության պահպանության ուղղությամբ մեր երկրի հանձնառությունը։
 
Շնորհակալություն եմ հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լյազիզա Սաբիրովային՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
 
Հիշեցնեմ, որ COP17-ը կկայանա 2026 թվականի հոկտեմբերին Երևանում և կլինի մինչ օրս Հայաստանում անցկացվող ամենախոշոր բազմակողմ միջազգային միջոցառումը»,- գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
 

Նմանատիպ նյութեր