211652_close_icon
views-count2002 դիտում article-date 18:27 12-05-2026

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ խորհրդակցություն ՆԳՆ-ում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Արփինե Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը․ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ներկայացվել են նաև ընտրողների նախնական ցուցակների հրապարակման, վերջնական ցուցակների ձևավորման և ճշգրտման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։

Նմանատիպ նյութեր