ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Դանիայի հետ Գրենլանդիայում երեք նոր ռազմաբազա բացելու շուրջ
ԱՄՆ-ը կանոնավոր բանակցություններ է վարում Դանիայի հետ Գրենլանդիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու շուրջ։ Վերջին ամիսներին կողմերի միջև երկխոսությունը զգալիորեն ակտիվացել է, հայտնում է BBC-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ամերիկյան կողմը ձգտում է կղզու հարավում (Դանիայի կիսաինքնավար տարածք) երեք նոր ռազմաբազա բացել։ Նախաձեռնությունը նպատակ ունի հարթել այն դիվանագիտական ճգնաժամը, որն առաջացրել էր նախագահ Դոնալդ Թրամփը՝ սպառնալով ուժով տիրանալ Գրենլանդիային։
Հունվարին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է «տիրապետի» Գրենլանդիային, որպեսզի թույլ չտա դրա անցումը Ռուսաստանի կամ Չինաստանի վերահսկողության տակ։ Նա ընդգծել էր, որ դա կարող է տեղի ունենալ կամ «լավով», կամ «վատով»։
Սպիտակ տունը հաստատել է բարձր մակարդակի բանակցությունների փաստը, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել։ Միևնույն ժամանակ, վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ Վաշինգտոնը «շատ լավատես է» և համարում է, որ բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ։
Ըստ աղբյուրների՝ նոր բազաները տեղակայվելու են Հարավային Գրենլանդիայում։ Դրանց հիմնական խնդիրը կլինի ռուսական և չինական նավատորմերի գործողությունների վերահսկումը Հյուսիսային Ատլանտիկայում՝ Գրենլանդիայի, Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ընկած հատվածում (այսպես կոչված՝ GIUK Gap)։
Ըստաղբյուրներից մեկի՝ ամերիկյան պաշտոնյաներն առաջարկել են մի տարբերակ, ըստ որի՝ այդ երեք բազաների տարածքները պաշտոնապես կճանաչվեն որպես ԱՄՆ ինքնիշխան տարածք։
Չնայած Թրամփի սպառնալիքներին՝ Դանիան և ՆԱՏՕ-ն հրապարակայնորեն մերժել են կղզու ուժային զավթման հնարավորությունը։ Ընդսմին, աշխատանքային մակարդակում կողմերն ակտիվորեն և պրոֆեսիոնալ կերպով փոխզիջում են փնտրում։
Ամերիկյան կողմից գործընթացը ղեկավարում է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Նիդհեմը։ Նրա խնդիրն է կազմել այնպիսի համաձայնագիր, որը կբավարարի Թրամփի հավակնությունները, բայց չի խախտի Դանիայի «կարմիր գծերը» սահմանների պաշտպանության հարցում։
Ներկա պահին ԱՄՆ-ը Գրենլանդիայում ունի միայն մեկ գործող բազա՝ կղզու հյուսիս-արևմուտքում տեղակայված Պիտուֆիկ տիեզերական բազան (նախկին Տուլե)։ Այն հետևում է հրթիռների արձակմանը NORAD համակարգի համար, սակայն հարմարեցված չէ ծովային դիտարկումների համար։ Սառը պատերազմի տարիներին Գրենլանդիայում կար ամերիկյան շուրջ 17 ռազմական օբյեկտ։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը, ելույթ ունենալով Կոպենհագենում, հաստատել է, որ բանակցությունները «ճիշտ ուղղությամբ քայլեր» են կատարել։ Այդուհանդերձ, նա կրկին ընդգծել է ինքնավարության կոշտ դիրքորոշումը. «Մենք նվաճման համար չենք։ Մենք չենք վաճառվում, և դա կլինի մեր հանդիպումների հիմնական թեման»։