211652_close_icon
views-count544 դիտում article-date 21:20 10-05-2026

Telegram-ի հիմնադիրը Ֆրանսիայի կառավարությանը մեղադրում է քաղաքացիների տվյալները անօրինական հավաքելու մեջ

Պավել Դուրովը  Ֆրանսիայի կառավարությանը մեղադրել է քաղաքացիների տվյալները անօրինական կերպով հավաքելու մեջ և աջակցել է  Իլոն Մասկի սոցիալական ցանցի «եղբայրներին ու քույրերին»։

Telegram-ի հիմնադրի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը մեղադրում է Իլոն Մասկին և X սոցիալական ցանցին նույն խախտումների մեջ, որոնք ինքն էլ է կատարում։ Դուրովը գրում է, որ Ֆրանսիայի կառավարությունն անօրինական կերպով հավաքում է օգտատերերի տվյալներ, մշակում դրանք առանց համապատասխան պաշտպանության և խախտում էլեկտրոնային հաղորդակցության անվտանգությունը։

«Ֆրանսիայի կառավարությունը խուճապի մեջ է։ Նրանք գիտեն, որ 2027 թվականին (այն տարին, երբ Մակրոնը պետք է հեռանա պաշտոնից - խմբ.) տեղի ունենալիք խոշոր քաղաքական փոփոխությունները կբացահայտեն նրանց չարագործությունները։ Հետևաբար, նրանք փորձում են լռեցնել խոսքի ազատությունը խթանող հարթակները՝ ցանկացած պատրվակով, որը, նրանց կարծիքով, կարող են անպատիժ թողնել։ Ազատ աշխարհը պետք է կանգնի ԷԻլոնի և X-ի կողքին՝ ֆրանսիական պետության կողմից այս անբարոյական հարձակմանը դիմադրելու համար։ Telegram-ը աջակցում է X-ից մեր եղբայրներին ու քույրերին՝ մեր ազատությունների համար պայքարում», -rbc-ի փոխանցմամբ, հայտարարել է Դուրովը։

Նմանատիպ նյութեր