211652_close_icon
views-count1318 դիտում article-date 18:52 13-05-2026

Սամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ

Գեղարքունիքի մարզում ամեն ինչ գնալով քանդվում է։ Այս մասին Գեղարքունիքի մարզի  բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Բերելով 2023-2025թթ․ վիճակագրական տվյալները, Կարապետյանը փաստեց, որ այս տարիների ընթացքում որևէ դրական ցուցանիշ չի արձանագրվել։ Մասնավորապես․ «2023-25 թվականի վերջը մարզում ծնունդները նվազել են 10 %-ով, դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում, մահացությունն ավելացել է 6 %-ով։ Բնական աճը նվազել է 30 %-ով։ Այսինքն՝ մարզի բնակչությունը նվազել է 30 %-ով, ընդամենը մի քանի տարվա ընթացքում։ Ամուսնությունները նվազել են 3 %-ով, ամուսնալուծություններն՝ աճել 16 %-ով։ Այս խնդիրը գալիս է վատ ապրելակերպից։ Ես ուզում եմ դուք լսե՛ք, ֆիքսե՛ք և  ժողովրդին հետագայում բացատրեք, որ միայն բակում կամ  ճամփին ասֆալտ տեսնելը , իմ ներկայացրած թվերի մեկ տոկոսը չարժե։
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի տնտեսությանը, Սամվել Կարապետյանը նշեց, որ  արդյունությունը նվազել է 2 %-ով, գյուղատնտեսությունը՝ 4 %-ով, շինարարությունը՝ 1 %-ով, աճել են միայն  ծառայությունները՝ 0․1 %-ով։

«Այսինքն՝ գնալով ամեն ինչ քանդվում է։   Մարզում աղքատությունը 7 %-ով աճել է։ Մարզերն ահագնացող տեմպով են աղքատանում, այս պատճառով ոչ թոշակները, ոչ ապահովագրությունը չեն կարող մարդկանց օգնել՝ իրենց կենսամակարդակը բարձրացնելու համար։ Մենք, հասկանալով այս բոլոր պրոբլեմները, պետք է միասին ցուցաբերենք շատ մեծ հայրենասիրություն՝ կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին կանգնեցրած այս թույլ, անկարող, անիմաստ իշխանությանը, որովհետև ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այդ տարածքներում մարդիկ չապրեն»,- ասաց Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր