211652_close_icon
views-count538 դիտում article-date 20:45 14-05-2026

Լեգենդար Կասիլյասը դեմ է Մոուրինյուի՝ «Ռեալ» վերադարձին

«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը դեմ է արտահայտվել Ժոզե Մուրինյուի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձին։

​«Մուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, նա ինձ համար բարձրակարգ և պրոֆեսիոնալ մասնագետ է։ Պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»։ Կարծում եմ՝ այլ մարզիչներ շատ ավելի լավ կաշխատեին իմ երազանքների ակումբում։ Սա ընդամենը իմ անձնական կարծիքն է և ուրիշ ոչինչ», – գրել է Կասիլյասը X սոցիալական ցանցի իր էջում։

​Կասիլյասի հայտարարությունը հնչում է մամուլում ակտիվորեն շրջանառվող այն լուրերի ֆոնին, համաձայն որոնց՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Մուրինյուին դիտարկում է որպես թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային փոխարինողի գլխավոր թեկնածու։

​Կասիլյասը «Ռեալի» կազմում հանդես է եկել Մուրինյուի գլխավորությամբ 2010-ից 2013 թվականներին։ Ներկայումս պորտուգալացին գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան»։

Նմանատիպ նյութեր