211652_close_icon
views-count448 դիտում article-date 22:00 14-05-2026

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ 

«Ոսկե մեդալակիր են դարձել 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը։ 

Արծաթե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը:

Բրոնզե մեդալակիր են դարձել 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 77 կգ քաշային Արթուր Ամոյանն ու 82 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր