211652_close_icon
views-count979 դիտում article-date 23:59 14-05-2026

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը 50 հազար ԱՄՆ դոլար կվճարի ամերիկացի հայտնի բլոգեր Ադին Ռոսին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը 50 հազար ԱՄՆ դոլար կվճարի ամերիկացի հայտնի բլոգեր Ադին Ռոսին՝ ԱՄԷ-ն ներկայացնող Խամզատ Չիմաևի՝ UFC-ի տիտղոսային մենամարտում կրած պարտությունից հետո։

Ռոսն ու Ծառուկյանը գրազ էին եկել Չիմաևի և ամերիկացի Շոն Ստրիքլենդի միջև կայանալիք տիտղոսային գոտու համար մենամարտի ելքի շուրջ։ Չիմաևը պարտություն կրեց, ինչի վրա էլ հենց խաղադրույք էր կատարել ամերիկացի բլոգերը։

«Արմանն ինձ գրեց գիշերը՝ մենամարտից անմիջապես հետո։ Ես նրան հաղորդագրություն ուղարկեցի՝ «-50 հազար»։ Իսկ նա պատասխանեց. «Իհա՛րկե։ Դատավորի՞ն ես կաշառել»։ Բայց մենամարտը ծախված չէր, Ստրիքլենդը հաղթեց ռաունդներով՝ 3-2 հաշվով», — ուղիղ հեռարձակման ժամանակ պատմել է Ռոսը։

Նշենք, որ Խամզատ Չիմաևն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 16 մենամարտերում կրեց իր առաջին պարտությունը և UFC-ի անկախ քաշային կարգերի (pound-for-pound) վարկանիշային աղյուսակում 3-րդ հորիզոնականից նահանջեց 10-րդ տեղ։

Նմանատիպ նյութեր