211652_close_icon
views-count307 դիտում article-date 11:23 15-05-2026

Ժողովրդին պետք է հույս տալ, կայունություն և առաջ շարժվելու իրական հնարավորություններ ստեղծել. Գագիկ Ծառուկյան

Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան և Բերդ համայնքներում շարունակվում է քարոզարշավը։ 

Սահմանապահ այս մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ պաշտպանելով հայրենի սահմանը՝ կարող է նաև ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ու ապագան։ Մեր առաջնային նպատակը հենց այդ վստահության, անվտանգության և զարգացման պայմանների ստեղծումն է։

Ժողովրդին պետք է հույս տալ, կայունություն և առաջ շարժվելու իրական հնարավորություններ ստեղծել։ Երևանից մինչև ամենահեռավոր սահմանամերձ համայնք՝ մարդիկ պետք է զգան դրական փոփոխություններն ու պետության հոգատար վերաբերմունքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

 

Նմանատիպ նյութեր